Լուրեր

ՀՀԿ ԵԿ և ԿԱՀ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված <<Գերմանական պառլամենտարիզմը>> խորագրով միջոցառման ընթացքում ընդգծվեցին խորհրդարանական կառավարման ձևի դրական կողմերը

05.10.2015

Հոկտեմբերի 5-ին ԵՊՀ Եվրոպական հետազոտությունների կետրոնում Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(KAS) համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ <<Գերմանական պառլամենտարիզմը>> խորագիրը կրող միջոցառում, որին մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ և երիտասարդ ՀՀԿ-ականներ:

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ԿԱՀ Երևանյան գրասենյակի նախագծի համակարգող Լիանա Մարուքյանը և ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ովքեր ներկայացրին քննարկվելիք թեմայի արդիականությունը:

Միջոցառման ընթացքում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, ով հանդիսանում է աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության մշտական անդամ, հանդես եկավ գերմանական պառլամենտարիզմի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցությունների գործունեության և ընտրատարածքում աշխատանքի վերաբերյալ զեկույցներով:
Պատգամավորը ներկայացրեց խորհրդարանական ժողովրդավարության գործառույթները, գերմանական պառլամենտարիզմի, Բունդեսթագի խնդիրները:
ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հետ կապված ներկայիս ակտիվ քննարկումների առնչությամբ համեմատականներ անցկացվեցին Հայաստանի և Գերմանիայի կառավարման համակարգերի, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունների գործունեությունների միջև: Քննարկման ընթացքում առանձնակի ընդգծվեցին խորհրդարանական կառավարման ձևի դրական կողմերը:

Քննարկումից հետո ելույթ ունեցավ Հայ-գերմանական ֆորումի նախագահության անդամ և համակարգող Ալլա Սերոբյանը, ով ներկայացրեց ֆորումի գործունեությունը:

Հաջորդիվ քննարկված թեմայի շուրջ երիտասարդների կողմից հնչեցին հարցեր, որոնք ստացան համապատասխան պատասխաններ մասնագետ հյուրերի կողմից:
 

← Վերադառնալ ցուցակին