Լուրեր

ՀՀԿ Կանանց խորհրդի կողմից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ուսուցչի տոնին նվիրված ամենամյա միջոցառում

05.10.2015

 Հոկտեմբերի 5-ին ՀՀԿ Կանանց խորհրդի կողմից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ուսուցչի տոնին նվիրված ամենամյա միջոցառումը: Ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ` ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Մարգարիտ Եսայանը, Երեւանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանը, Ռուզաննա Սիրունյանը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ Գ. Անտոնյանը, Ռ. Սիրունյանը, Գ. Սայադյանը, Ս. Պողոսյանը և այլք, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը և այլ պաշտոնատար անձինք:
ՀՀ տարբեր մարզերից շուրջ 140 ուսուցիչ պարգևատրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության, ՀՀ վարչապետի, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն պարգևներով, պատվոգրերով, շնորհակալագրերով և նվերներով:
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանի ամենաթանկ ռեսուրսը մարդիկ են, որի հիմքի վրա էլ պետք է կառուցել մեր պետությունը, և այդ ճանապարհին ամենամեծ ներդրումն ունի ուսուցիչը:
Նույն օրն ավելի ուշ տեղի ունեցավ ՀՀԿ Կանանց խորհրդի նախաձեռնությամբ մեկ այլ միջոցառում՝ ևս նվիրված ուսուցչի օրվան: Այս անգամ միջոցառմանը մասնակցում էին այն վետերան մանկավարժները, որոնք այլևս չեն աշխատում դպրոցում, բայց շարունակում են մնալ դպրոցի, համայնքի, պետության և Հանրապետական կուսակցության ուշադրության կենտրոնում:
Միջոցառմանը մասնակցում էին տարբեր համայնքների շնորհալի երեխաները, որոնք իրենց ելույթներով երախտագիտություն հայտնեցին վաստակաշատ մանկավարժներին: Հուզված, շոյված մանկավարժները իրենց շնորհակալական խոսքերն էին արտահայտում միջոցառման կազմակերպիչներին: Դահլիճում թևածում էր ջերմ մթնոլորտ, հուզիչ խոսքեր, նվերներ, ծաղիկներ: Տոնակատարությունն ավարտվեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների համերգով:

← Վերադառնալ ցուցակին