Լուրեր

ՀՀԿ ԵԿ անդամը Մակեդոնիայում ներկայացրեց ՀՀ ուսանողների հիմնախնդիրներն ու ներգրավվածությունը հասարակական կյանքում

05.10.2015

 Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>>(EDS) կազմակերոպության նախաձեռնությամբ և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(KAS) հետ համատեղ անցկացվեց "Youth for growth: Strengthening generation E" խորագիրը կրող ծրագիրը: Ծրագրին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ԵՊԲՀ ՈՒսանողական խորհրդարանի նախագահ Անի Ռափյանը:

<<Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ>>-ը երիտասարդական կազմակերպություն է, որը ներկայացնում է 1.600.000 ուսանողների 35 եվրոպական երկրներից: EDS-ը համախմբում է ուսանողական, երիտասարդական կազմակերպություններին` միասին ձևավորելու Եվրոպայի աջակենտրոն քաղաքականությունը: Կազմակերպության հիմնական նպատակը մայրցամաքում ազատ, ժողովրդավար և միացյալ Եվրոպայի առաջխաղացմանը նպաստելն է` ուսանողական ավելի մեծ շարժունության և համապարփակ կրթության միջոցով:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հանդիպումներ են ունեցել մի շարք հասարակական գործիչների հետ, եղել են քննարկումներ ուսանողական ծրագրերի, համագործակցության և մարտահրավերների վերաբերյալ: Խոսվել է նաև երիտասարդության զբաղվածության հիմնախնդիրների, 21-րդ դարի կրթական քաղաքականությունների մասին:

EDS հանդիպման ժամանակ ՀՀԿ ԵԿ անդամի կողմից ներկայացվել են ՀՀ ուսանողների և երիտասարդների ներգրավվածությունն ու մասնակցությունը հասարակական գործունեությանը, մշակույթի, սպորտի և կրթության զարգացմանը, այդ քայլերի հետ կապված խնդիրներն ու ձեռքբերումները:
Ծրագրի ավարտին տեղի ունեցան ամփոփիչ խորհրդաժողովներ:

Նախաձեռնության արդյունքում նոր կապեր հաստատվեցին այլ ուսանողական կառույցների, ինչպես նաև EDS ներկայացուցիչների հետ, ինչն առավել լայն հարթակ է տրամադրում հետագա համագործակցության և եվրոպական երիտասարդական ամենամեծ կառույցում հայ երիտասարդության ու ուսանողության ներգրավվածության, նրանց շահերի և առկա հիմնախնդիրների ներկայացման համար:

← Վերադառնալ ցուցակին