Լուրեր

Նորանդամ ՀՀԿ-ականները ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին և ՀՀԿ գաղափարախոսությանը

12.10.2015

Հոկտեմբերի 9-11-ը Ծաղկաձոր քաղաքում Հայաստանի հանրապետական կուսակցությանը օրեր առաջ անդամագրված Կոտայքի երիտասարդների համար անցկացվեցին դասընթացներ <<Երիտասարդություն.ապագա հեռանկարներ>> թեմայով: Դասընթացներին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդներ:
Ծրագրի ճանաչողական հատվածին հաջորդեց դասընթաց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, որը վարեց ՀՀ ԱԺ իրավաբանական վարչության պետի տեղակալ Գարեգին Պետրոսյանը: Դասընթացն ուղեկցվեց բուռն քննարկումներով և հարց ու պատասխանով:
Ծրագրի շրջանակներում անցկացվեցին նաև սպորտային մրցույթներ մասնակից երիտասարդների միջև:
Ինչպես նշեց ՀՀԿ Կոտայքի տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Արմեն Օհանյանը, նման հավաքները երիտասարդներին հնարավորություն են տալիս ճանաչել միմյանց, առավել լավ ծանոթանալ կուսակցական աշխատանքներին, զինում են նրանց պատասխանատվության զգացումով և թիմային ոգով աշխատանքի հիմք են դնում:

← Վերադառնալ ցուցակին