Լուրեր

ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ ԵԹԿՊԻ ուսանողները ծանոթացան Բոլոնյան համակարգի բարեփոխումներին

19.10.2015

 Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի(ԵԹԿՊԻ) ՈՒսանողական խորհրդի նախաձեռնությամբ ԵԹԿՊԻ ուսանողները Ծաղկաձորում մասնակցեցին կրթական մի շարք սեմինար-քննարկումների:

Ծրագրի բացման արարողությանը ներկա էին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի համակարգող Արուսյակ Պողոսյանը, ովքեր ուսանողների հետ քննարկում ունեցան արդի երիտասարդությանն առնչվող խնդիրների շուրջ:
ՀՀԿ ԵԿ ղեկավարը նշեց, որ պատրաստ է կանգնել յուրաքանչյուր ուսանողի կողքին և աջակցել նրանց ստեղծագործական ծրագրերի իրականացմանը:

Եռօրյա հավաքի ընթացքում ուսանողները հանդիպում ունեցան ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ, ինչպես նաև ԵԹԿՊԻ ՈՒսանողական խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի և բուհի մասնաճյուղերի ՈՒԽ նախագահների հետ, որի ընթացքում քննարկվեց մայր բուհի և նրա մասնաճյուղերի միջև կապի ամրապնդման ու պահպանման հարցը:

Հաջորդիվ ուսանողները սեմինար-դասընթաց ունեցան Բոլոնյան համակարգի բարեփոխումների վերաբերյալ, որը վարեց Միջազգային հարաբերությունների լրացուցիչ և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Վարուժան Ավանեսյանը:

Ծրագրի շրջանակներում անցկացվեցին մի շարք մշակութային ծրագրեր, ինչպես նաև <<Թափառում>> ռոք օպերայի դիտում-քննարկում:
Եզրափակիչ օրվա ընթացքում առաջադրվեց բուհում ուսանողական գիտական ընկերության ստեղծման հարցը:
Ծրագրի ավարտին ուսանողները կատարեցին այց դեպի Կեչառիս վանք:

Հավելենք, որ ծրագրի գլխավոր նպատակներից էր ԵԹԿՊԻ առաջին կուրսեցիներին լիարժեք ինտեգրումը բուհ:

← Վերադառնալ ցուցակին