Լուրեր

ՀՀԿ Արարատի տարածքային ԵԿ հավաքը Ծաղկաձորում

25.10.2015

 Հոկտեմբերի 23-25-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության հավաքը, որին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդներ:

Հավաքը մեկնարկեց ՀՀԿ ԵԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ հանդիպումով: Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿ ղեկավարը երիտասարդների հետ խոսեց կուսակցության գործունեության, նպատակների, կուսակցական լինելու կոչման մասին:
<<Մեր նպատակները հեռանկարային են, և մինչ այժմ մեր առջև դրված բոլոր նպատակներն իրականացվել են: Դա եղել է համակարգված և հետևողական աշխատանքների արդյունքում:
Մեզ մոտ պարբերաբար տեղի է ունենում սերնդափոխություն: Մենք կարևորում ենք երիտասարդության դերը մեր կուսակցությունում և ձեզնից ակնկալում ենք նվիրվածություն ու ազնվություն>>,-նշեց ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանը:

Հաջորդիվ երիտասարդները հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի և ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահ Գագիկ Բենիամինյանի հետ:
Եռօրյա հավաքի ընթացքում դասընթաց-քննարկումներ անցկացվեցին <<Սահմանադրական բարեփոխումների նախագիծը>> և <<Երիտասարդների մասնակցության կարևորությունը ընտրություններում>> թեմաներով: Դրանց հաջորդեցին մշակութային տարատեսակ ծրագրեր երիտասարդների մասնակցությամբ:

Ինչպես նշեց ՀՀԿ Արարատի տարածքային ԵԿ ղեկավար Կարեն Բենիամինյանը, նման հավաքները խթանում են երիտասարդների փորձի փոխանակմանը, ակտիվության մակարդակի բարձրացմանը, տալիս են նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ և համախմբում համագործակցության նոր գաղափարների շուրջ:

← Վերադառնալ ցուցակին