Լուրեր

Պարգեւատրում Ազգային ժողովում

30.10.2015

 Հոկտեմբերի 30-ին ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ «Խորհրդարանական համագործակցության համար» մեդալով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Խոսրով Հարությունյանը, «ԱՊՀ ՄԽՎ 20 տարի» հոբելյանական մեդալով՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանն ու Արաիկ Հովհաննիսյանը: Պատվավոր նշանով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու «Գոլոս Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը՝ մամուլի ու տեղեկատվության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար, պատվավոր կրծքանշանով՝ «Հայաստան» մարզական հկ նախագահ Ռազմիկ Ստեփանյանը՝ ֆիզիկակական կուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի զարգացման գործում մատուցած ծառայությունների համար:

Պարգեւները հանձնել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ շնորհավորելով պարգեւատրվածներին՝ բարձր է գնահատել նրանց գործունեությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:

← Վերադառնալ ցուցակին