Լուրեր

ՀՀԿ Շիրակի տարածքային ԵԿ անդամները ծանոթացան սահմանադրական բարեփոխումների նախագծին

31.10.2015

 Հոկտեմբերի 31-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Շիրակի մարզային գրասենյակում անցկացվեց սեմինար-քննարկում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Սեմինարին մասնակցում էին ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության(ՏԿ) բոլոր շրջանային կազմակերպությունների(ՇԿ) ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀԿ Շիրակի ՏԿ երիտասարդական խորհրդի անդամներն ու որոշ շարքային կուսակցականներ:

Ծրագրի նպատակն էր ՀՀԿ Շիրակի ՏԿ կազմում գործող ՇԿ երիտասարդական խորհուրդների անդամներին և նախագահներին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, պարզաբանումներն ու մեկնաբանությունները:
Սեմինար-քննարկումը մեկնարկեց ՀՀԿ Շիրակի ՏԿ ԵԽ նախագահի տեղակալ Սամվել Բադեյանի բացման խոսքով, ով ներկայացրեց ծրագրի օրակարգն ու քննարկվելիք թեման:

Այնուհետև ծրագրի նպատակի և թեմայի արդիականության մասին խոսեց ՀՀԿ Շիրակի ՏԿ ԵԽ գաղափարաքարոզչական և իրավական հանձնախմբի ղեկավար Ռուբիկ Սարգսյանը, որին հետևեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ բանավեճն ու քննարկումը:

Հաջորդիվ Սահմանադրության վերաբերյալ որոշակի պարզաբանումներ ներկայացրեց ՀՀԿ Շիրակի ՏԿ ԵԽ նախագահ Արտակ Առաքելյանը` լիարժեք մեկնաբանություններով պատասխանելով երիտասարդների հարցերին:

← Վերադառնալ ցուցակին