Լուրեր

Կուսակցական հանդիպումներ Էրեբունիում և Նորք-Մարաշում տարածքայիններում

27.11.2015

Աշխատանքային հանդիպումները ՀՀԿ Երևան քաղաքի տարածքայիններում շարունակվում են։
Նոյեմբերի 27-ին, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն նախ այցելել է ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպություն: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ՀՀԿ Էրեբունի տ/կ խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը:Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տարածքայինի խորհրդի նիստ և քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր:
Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀԿ Նորք-Մարաշ տարածքային կազմակերպությունում, որին ներկա են եղել խորհրդի նախագահ Վարազդատ Մկրտչյանը, թիվ 010 ընտրատարածքի պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, տարածքային խորհրդի անդամներն ու կուսակցական ակտիվը:
Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին