Լուրեր

Պարգեւատրում Ազգային ժողովում

30.11.2015

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 30-ին երիտասարդական քաղաքականության գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով եւ ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով պարգեւատրել է Երիտասարդական խորհրդարանի մի խումբ անդամների:

Կարեւորելով երիտասարդության դերը պետության քաղաքական, հասարակական, մշակութային եւ կրթական գործընթացներում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ երիտասարդներն իրենց գործուն մասնակցությունը պիտի ունենան երկրի կայացման, կրթական մակարդակի բարձրացման, միջազգային ասպարեզում մեր պետության դիրքի ամրապնդման գործում: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ մեր ժողովրդի ապագայի հույսերը կապված են ողջամիտ ու խոհեմ երիտասարդության հետ:  

← Վերադառնալ ցուցակին