Լուրեր

ԻՆԸ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

14.12.2015

Դեկտեմբերի 12-ին Տ. Պետրոսյանի անվան շախմտի տանը կայացավ ՀՀԿ 13-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի թիմային-անհատական առաջնությունը, որին մասնակցություն ունեցան կուսակցության Երևանի 11 և մարզերի 9 տարածքային կազմակերպություններ:
Թիմային պայքարում հաղթողի գավաթին արժանացավ՝ ՀՀԿ Կենտրոնի ՏԿ թիմը, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը հաջորդաբար գրավեցին Աջափնյակի և Շիրակի ՏԿ թիմերը:
Մրցաշարի անհատական առաջնությունը ինչպես բարձրակարգ շախմատիստների, այնպեսև սիրողական կարգավիճակի մասնակիցների միջև անցկացվեց առանձին հաշվարկներով:

  • Տղամարդկանց 1-ին (բարձրակարգ) խմբում 1-ին տեղը գրավեց Նոր-Նորքի ՏԿ թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր՝ Կարեն Գրիգորյանը;
  • Կանանց 1-ին (բարձրակարգ) խմբում հաղթող դարձավ Էրեբունու ՏԿ թիմի անդամ, 2015թ. ՀՀ չեմպիոն, միջազգային վարպետ՝ Սուսաննա Գաբոյանը:
  • Տղամարդկանց 1-ին խմբի 45 տարեկանից բարձր մասնակիցների հաշվարկով 1-ին տեղ գրավեց Լոռու ՏԿ թիմի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ՝ Արշակ Ռամազյանը;
  • Կանանց 2-րդ (սիրողական) խմբում 1-ին տեղը գրավեց Գեղարքունիքի ՏԿ ներկայացուցիչ՝ Մարգարիտ Պետրոսյանը:
  • Տղամարդկանց 2-րդ (սիրողական) խմբում հաղթղ դարձավ Շիրակի ՏԿ ներկայացուցիչ՝ Հարություն Պեպելյանը:

Բոլոր անվանակարգերում մրցանակային 1-3-րդ տեղեր գրավող հանրապետական շախմատիրտները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով:
Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունենալու համար առանձին հուշանվերներով պարգևատվեցին նաև տարեց տղամարդ և կին մասնակիցները:
Մրցաշարին ներկա էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ, կուսակցության գործադիր մարմնի անդամ՝ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Թադևոսյանը:

← Վերադառնալ ցուցակին