Լուրեր

Երիտասարդ ՀՀԿ-ականնները ծանոթացան տեղական ինքնակառավարման համակարգին

22.12.2015

Երևանի Հայաթ Փլեյս հյուրանոցում օրերս անցկացվեց «Տեղական ինքնակառավարում» խորագրով դասընթաց ՀՀ խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների երիտասարդների համար: Դասընթացը կազմակերպվել էր Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի(NIMD) կողմից` Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ համաժողովի շրջանակներում:

Ծրագրին Հայաստանի հանրապետսկան կուսակցության Երիտասարդական կազմակերպությունից մասնակցում էին 4 երիտասարդներ:

Դասընթացների ընթացքում ներկայացվեց Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը, պատմությունը, օրենսդրական շրջանակը,միջազգային պարտավորություններն ու բարեփոխումների հիմնական ուղղությունները, ՏԻՄ կառուցվածը և բաղադրիչների հիմնական լիազորություններն ու պարտավորությունները: Մեկնաբանվեց ՏԻՄ բարեփոխումների տրամաբանությունը Հայաստանում:

Երիտասարդները ծանոթաացան ՏԻՄ գործիքակազմին, քառամյա ծրագրերի և բյուջեի կազմման գործընթացին, որից հետո Case Study-ի միջոցով կատարվեց քառամյա ծրագրի վերլուծություն:
Երկօրյա դասընթացների ընթացքում քննարկվեցին նաև ՏԻՄ հաղորդակցության մեխանիզմները` ՏԻՄ-համայնք, ՏԻՄ-ՏԻՄ, ՏԻՄ-կենտրոն, ՏԻՄ-աշխարհ շրջանակներում:

Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում Case Study-ի եղանակով կատարվեց համայնքային բյուջեի ներկայացում:
Հաջորդիվ մասնակիցներին ներկայացվեցին դերային խաղի կանոնները, որից հետո կատարվեց թեմայի վերաբերյալ գործնական աշխատանք:

Ծրագիրն ավարտվեց փոխանցված գիտելիքների և հմտությունների ամփոփմամբ, կարծիքների փոխանակմամբ և առաջարկների ներկայացմամբ:

← Վերադառնալ ցուցակին