Լուրեր

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ կառավարման խորհրդի նիստին

24.12.2015

 ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է համալսարանի կառավարման խորհրդի նիստին:

Խորհուրդը լսել է ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հաշվետվությունը համալսարանի 2015 թվականի գործունեության մասին: Քվեարկությամբ խորհուրդը բավարար է համարել կատարված աշխատանքները, ինչպես նաեւ հաստատել է համալսարանի 2016 թվականի բյուջեի նախագիծը:

Խորհրդի նիստի ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով խորհրդի անդամների հարցերին, մասնավորապես նշել է. «Ուժեղ սերնդի, հզոր հայրենիքի ստեղծումը կախված է ազգը կրթող մանկավարժներից: Կրթական միջավայրն է ձեւավորում հասարակությանը եւ ուղղորդում նրան»:

Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ պետության շարժիչ ուժը բուհական համակարգն է, իսկ Հայկական պետական մանկավարժական համալսարանն այն շտեմարանն է, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները:

← Վերադառնալ ցուցակին