Լուրեր

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ԱԺ աշխատակազմին

28.12.2015

 Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում ամանորյա տոնական ընդունելության էր հրավիրել ԱԺ աշխատակազմին: Նա շնորհավորել է ԱԺ աշխատակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով նրանց աշխատանքային նորանոր հաջողություններ, ընտանեկան բարեկեցություն, երկրին՝ խաղաղություն: «Ցանկանում եմ, որ աշխատակազմի աշխատանքը գնահատվի ոչ միայն ձեզանից յուրաքանչյուրի կողմից, այլ օրինակ ծառայի մեր մյուս աշխատակիցների համար»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

Աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ԱԺ նախագահի հուշամեդալով, ԱԺ պատվոգրով եւ ԱԺ նախագահի շնորհակալագրով պարգեւատրվել են խորհրդարանի բազմաթիվ աշխատակիցներ:

← Վերադառնալ ցուցակին