Լուրեր

ՀՀԿ ԱԲՈՎՅԱՆԻ <<ՍԱՐԱԼԱՆՋ>> ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

22.01.2016

Տեղի է ունեցել ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության <<Սարալանջ>> սկզբնական կազմակերպության հաշվետու նիստը:

Օրակարգում ընդգրկված են եղել երեք հիմնական հարցերը վերաբերել են Սկզբնական կազմակերպության կողմից 2015 թվականին կատարված աշխատանքների ամփոփմանը և տարեկան հաշվետվությանը, սկզբնական կազմակերպության 2016 թվականի անելիքների և տարեկան աշխատանքային ծրագրին, ինչպես նաև եղել առաջարկություններ կուսակցական աշխատանքի վերաբերյալ:

<<Սարալանջ>> սկզբնական կազմակերպության անդամները լսել են օրակարգային հարցերի շուրջ հիմնական զեկույցները, այնուհետև միաձայն կողմ քվեարկությամբ ընդունել սկզբնական կազմակերպության 2015 թվականի հաշվետվությունը և հաստատել 2016 թվականի աշխատանքային ծրագրերը:

Նիստի ավարտին մասնակիցները մտքեր են փոխանակել և առաջարկություններ ներկայացրել կուսակցական առաջիկա աշխատանքների վերաբերյալ:

 

 

← Վերադառնալ ցուցակին