Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության Մետաքս 15 ՍԿ ժողովը

29.01.2016

 2016թ. հունվարի 29-ին տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության Մետաքս 15 սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով:

Ժողովին մասնակցել է նաև ՀՀԿ <<Կենրոն>> տ/կ խորհրդի փոխնախագահ Հակոբ Բեգլարյանը:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ Մետաքս 15 սկզբնական կազմակերպության նախագահ Նիկոլայ Թովմասյանը: Նա ներկայացրեց 2015 թվականի կատարված աշխատանքների հաշվետվությունը, որում նշվեց սկզբնական կազմակեպության ակտիվ մասնակցությունը 2015թ. ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին և կուսակցական աշխատանքներին:

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև 2016թ. կատարվելիք աշխատանքները:
Սկզբնական կազմակեպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ, միաձայն որոշում կայացվեց Մետաքս 15 սկզբնական կազմակերպության 2015թ.կատարած աշխատանքները գնահատել բավարար և հաստատել 2016թ. աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին