Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «Մանկավարժ 27» ՍԿ ժողովը

05.02.2016

 2016թ. փետրվարի 5-ին տեղի ունեցավ ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «Մանկավարժ 27» սկզբնական կազմակերպության  ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով: Ժողովին մասնակցում էր Վանաձորի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ Արամ Հախինյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Գարեգին Քարհանյանը, ով խոսեց 2015թ. սկզբնական կազմակերպության կատարած աշխատանքների և միջոցառումների մասին :Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց Մանկավարժ 27 սկզբնական կազմակերպության 2015թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:


Ժողովի ընթացքում ընդունվեց 2016թ. ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «Մանկավարժ 27» սկզբնական կազմակերպության աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին