Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «Մանկավարժ 3» ՇԿ ժողովը

06.02.2016

 2016թ. փետրվարի 6-ին տեղի ունեցավ ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «Մանկավարժ 3» սկզբնական կազմակերպության  ժողովը 2015թ. կատարած աշխատանքների ,սկզբնական կազմակերպության նախագահի փոփոխության և 2016թ. կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով: Ժողովին մասնակցում էր Վանաձորի շրջանային կազմակերպության նախագահի տեղակալ Արամ Հախինյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Սվետլանա Թազագյուլյանը , ով խոսեց 2015թ. սկզբնական կազմակերպության կատարած աշխատանքների և միջոցառումների մասին : Սկզբնական կազմակերպության ժողովի մասնակիցների քվեարկությամբ միաձայն որոշում կայացվեց Մանկավարժ 3 սկզբնական կազմակերպության 2015թ. կատարած աշխատանքները գնահատել բավարար:


Օրակարգի եկրորդ հարցի շրջանակներում առաջարկվեց Հեղինե Կոստանյանի թեկնածությունը, որը ընդունվեց միաձայն: Սկզբնական կազմակերպության և խորհրդի անդամները իրենց շնորհակալությունը հայտնեցին Սվետլանա Թազագյուլյանին այս տարիների ունեցած ներդրման համար և միաձայն կազմակերպության նախագահ ընտրեցին Հեղինե Կոստանյանին:


Այնուհետև ընդունվեց և հաստատվեց 2016թ. ՀՀԿ Վանաձորի շրջանային կազմակերպության «Մանկավարժ 3» սկզբնական կազմակերպության աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին