Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի Թումանյանի ՇԿ «Ճոճկան» սկզբնական կազմակերպության ժողովը

08.02.2016

 2016թ. փետրվարի 8 - ին տեղի ունեցավ ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի Թումանյանի շրջանային կազմակերպության «Ճոճկան» սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով:


Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Արկադի Թամազյանը, ով ներկայացրեց 2015 թ.-ին կատարված աշխատանքները, որը ընդունվեց ի գիտություն և համարվեց բավարար:


Ժողովի ընթացքում քննարկվեց ու հաստատվեց 2016թ. աշխատանքային ծրագիրը:


Այնուհետև անդրադարձ եղավ 2016 թ. ՏԻՄ ընտրություններին և կուսակցական այլ աշխատանքների կազմակերպմանը :

← Վերադառնալ ցուցակին