Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի Ստեփանավանի ՇԿ «Կուրթան » ՍԿ ժողովը

08.02.2016

 2016թ. փետրվարի 8 - ին տեղի ունեցավ ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի Ստեփանավանի շրջանային կազմակերպության << Կուրթան >> սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ. կատարած աշխատանքների և 2016թ.կատարվելիք աշխատանքների մասին օրակարգով: Ժողովին ներկա էր Ստեփանավանի շրջանային խորհրդի նախագահի տեղակալ Ռոստոմ Ղարաքեշիշյանը :


Հաշվետու զեկույցով հանդես եկավ սկզբնական կազմակերպության նախագահ Մհեր Գևորգյանը, ով ներկայացրեց 2015 թ.-ին կատարված աշխատանքները: Այն ընդունվեց և գնահատվեց բավարար:


Ժողովի ընթացքում քննարկվեց և հաստատվեց 2016թ. աշխատանքային ծրագիրը:
Այնուհետև անդրադարձան 2016 թ. ՏԻՄ ընտրություններին և կուսակցական այլ աշխատանքների կազմակերպմանը :

← Վերադառնալ ցուցակին