Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Իջևան թիվ 6 ՍԿ ժողովը

16.02.2016

2016թ-ի փետրվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀԿ Իջևան թիվ 6 սկզբնական կազմակերպության ժողովը 2015թ-ի գործունեության և 2016թ-ին կատարվելիք աշխատանքների, 2016թ-ի աշխատանքային ծրագրի հաստատման մասին օրակարգով:


Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Իջևանի շրջանային կազմակերպության նախագահ Սամվել Առաքելյանը:


Հաշվետու զեկույցով հանդես եկան Իջևան թիվ 6 սկզբնական կազմակերպության նախագահ Հրայր Պողոսյանը, ով ներկայացրեց սկզբնական կազմակերպության 2015թ-ի գործունեությունը աշխատանքային ծրագրով նախատեսված և իրականացված միջոցառումների, Իջևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի ըտրություններում ս/կ դրսևորած ակտիվ գործունեության մասին:


Ժողովի ընթացքում ներկայացվեց նաև 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:


Ժողովի մասնակիցները 2015թ-ի կատարած աշխատանքները միաձայն գնահատեցին բավարար: Քննարկվեց և հաստատվեց նաև 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:

← Վերադառնալ ցուցակին