Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արմավիրի ՏԿ Էջմիածնի ՇԿ խորհրդի նիստը

10.03.2016

Էջմիածնի շրջանային կազմակերպության 45 անդամներից կազմակերպության ժողովին ներկա են 42 անդամներ ,բացակայում են 3 անդամներ:
Շրջանային կազմակերպության ժողովը վարում է կազմակերպության նախագահ Մովսես Քարտաշյանը:
Մովսես Քարտաշյանը առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`
1. Կազմակերպության հաշվետվությունը 2015թ. կատարված աշխատանքների մասին,
2. 2016 թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում,
3. Այլ հարցեր:
Կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին կազմակերպության ժողովի օրակարգը:
Առաջին հարցի շրջանակներում Էջմիածնի շ/կ ամդամները Էջմիածնի շրջանային կազմակերպության 2015 թ-ին կատարված աշխատանքները գնահատեցին լավ:
Մ. Քարտաշյանը իր գոհունակությունը հայտնեց շ/կ անդամներին 2015թ. անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ակտիվ մասնակցության համար: Նա նշեց նաև ՀՀ նախագահ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթ կապված երկրում տեղի ունեցող բարեփոխումների հետ և հորդորեց բոլորին առավել ակտիվ կապ պահպանել ս/կ անդամների հետ և կազմակերպել հաճախակի քննարկումներ ներ քաղաքական և ներ կուսակցական հարցերով:
Երկրորդ հարցի շրջանակներում Մովսես Քարտաշյանը կազմակերպության ժողովի անդամներին ներկայացրեց 2016 թ-ի աշխատանքային ծրագիրը: Ժողովի անդամները միաձայն հաստատեցին 2016 թ-ի աշխատանքային ծրագիրը:
Երրորդ հարցի շրջանակներում Ելույթ ունեցավ Մ. Քարտաշյանը ով ներկայացրեց ՀՀԿ շարքերը համալրելու ցանկություն հայտնած 8 քաղաքացու: Շ/կ անդամները որոշեցին վերոհիշյալ անձանց ընգրկել ՀՀԿ շարքերը:
Մ. Քարտաշյանը հանձնարարեց նաև Գրիշա Ամիրխանյանին և Ստեփան Շահմուրադյանին հնարավորինս արագ կազմավորել սկզբնական կազմակերպություններ:
Նիստի ավարտին ՀՀԿ Էջմիածնի շ/կ մի քանի անդամներ կուսակցական ակտիվ գործունեության համար պարգևատրվեցին ՀՀԿ նախագահի պատվոգրերով և շնորհակալագրերով :
 

← Վերադառնալ ցուցակին