Լուրեր

Տեղի է ունցել ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

11.03.2016

2016թ մարտի 11-ին Արագածոտնի ՀՀԿ գրասենյակում տեղի է ունցավ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը:
Նիստը վարում էր ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սարգիս Սահակյանը:
Նիստի հաստատմանն էին ներկայացված հետևյալ օրակարգային հարցերը`
1. ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության 2015թ-ի գործունեության մասին հաշվետվության ներկայացում և 2016թ-ի աշխատանքային ծրագրի հաստատում.
2. 2016թ ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների անցկացման հարցը.
3. Այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Սարգիս Սահակյանը ներկայացրեց տարածքային կազմակերպության 2015թ-ի գործունեության մասին հաշվետվություն և 2016թ-ի աշխատանքային ծրագիրը:
Երկրորդ հարցի շրջանակներում խորհրդի նախագահը ներկաներին իրազեկեց 2016թ ապրիլի 17-ին Թալին և Վերին Սասնաշեն համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրությունների մասին:
Ներկաները լսելով Թալինի գործող համայնքապետ Սարգիս Արամյանի ելույթը կատարված աշխատանքների վերաբերյալ, միաձայն որոշեցին գալիք ընտրություններում պաշտպանել Սարգիս Արամյանի թեկնածությունը և ակտիվ քարոզչական աշխատանքներ տանել նրա օգտին:
Ելույթներով հանդես եկան Գ. Խաչատրյանը, Ժ. Գրիգորյանը, Ա. Հունանյանը, Գ. Գասպարյանը և այլք:
 

← Վերադառնալ ցուցակին