Լուրեր

ՀՀԿ գործադիր մարմնի անդամները լսեցին մարզերի ՀՀԿ 10 տարածքային կազմակերպությունների հաշվետվությունները

23.03.2016

Մարտի 22-ին ՀՀԿ գրասենյակում, ՀՀԿ կանոնադրության համաձայն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամները լսեցին մարզերի ՀՀԿ 10 տարածքային կազմակերպությունների նախագահների հաշվետվությունները:
Նիստը նախագահել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը, ներկա էին ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը:


Հաշվետվության ընթացքում տարածքային կազմակերպությունների նախագահները ներկայացրեցին տարվա կտրվածքով կատարված գործունեությունը` կուսակցության շարքերի համալրման, ազգաբնակչության հետ տարվող աշխատանքների, կազմակերպչական, գաղափարական, քարոզչական բնագավառում ծրագրերի և կուսակցական կարգապահության վերաբերյալ: Զեկուցողների կողմից կարևորվեց երիտասարդության, կանաց շրջանում տարվող ակտիվ աշխատանքները, կադրային ճկուն քաղաքականությունը: Քննարկվեց 2016 թ գործունեության ծրագրերը ` հատուկ ուշադրություն դարձնելով 2016 թ աշնանը կայանալիք ՀՀԿ 16 -րդ համագումարի նախապատրաստումն ու անցկացմանը:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ընթացիկ տարում ակտիվացնել կուսակցականների, մարզերում գտնվող ՀՀԿ գրասենյակների, ՀՀԿ խորհրդի անդամների գործունեությունը և պարբերաբար հանրությանը ներկայացնել կատարվող ծրագրերի մասին:


ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ գալիք տարվա համար մշակվում է կուսակցական հաշվետվությունների նոր ձևաչափ և մեթոդաբանություն:
 

← Վերադառնալ ցուցակին