Լուրեր

Հանդիպումներ տարածքային կանանց խորհուրդների հետ

24.03.2016

Սույն թվականի մարտի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ Դավիթաշենի տարածքային կազմակերպության կանանց խորհրդի հանդիպումը` ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, ՀՀԿ Դավիթաշենի կանանց խորհրդի նախագահ` Ա. Թադևոսյանը կանանց խորհրդի և հանձնախմբերի անդամներ, սկզբնական կազմակերպության նախագահներ:


Հանդիպման ժամանակ ներկայացվեց կանանց խորհրդի կրթական, մշակութային, և առողջապահական ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու առաջիկայում կատարվելիք ծրագրերը:


Հաջորդ հանդիպումը նախատեսված է ՀՀԿ Քանաքեռ-Զեյթունի տարածքային կազմակերպության կանանց ակտիվի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին