Լուրեր

Խոշոր ծառատունկ` արմավիրցի ՀՀԿ-ական երիտասարդների նախաձեռնությամբ

26.03.2016

Մարտի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվեց ծառատունկ, որի շրջանակներում երիտասարդ ՀՀԿ-ականների նախաձեռնությամբ տնկվեց շուրջ 150 ծառ Արմավիր քաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես` մշակույթի տան հարակից այգում և քաղաքային զբոսայգում:

Ծառատունկի ընթացքում մասնակից երիտասարդների թիվն անսպասելի ավելացավ, քանի որ համաքաղաքացի անցորդները, տեսնելով կատարվող աշխատանքը, ոգևորված միացան ծառատունկին և իրենց համեստ ներդրումն ունեցան քաղաքի կանաչապատման գործում: Նրանք պատրաստակամություն հայտնեցին պարբերաբար շարունակական խնամք իրականացնել ինչպես իրենց կողմից ծառատունկ իրականացրած, այնպես էլ քաղաքի մյուս կանաչապատ տարածքներում:

ՀՀԿ Արմավիրի տարածքային ԵԿ ղեկավար Գևորգ Մուրադյանն իր խոսքում ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը` նշելով, որ այսպիսի նախաձեռնություններով լուծվում են այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են էկոլոգիային, օդի մաքրությանը և ժամանցային վայրերի կանաչապատմանը:

Ծառատունկից հետո ՀՀԿ-ական երիտասարդները մասնակցեցին Արմավիրի Գրիգոր Նարեկացի եկեղեցում Քրիստոսի հրաշափառ հարության կապակցությամբ մատուցվող պատարագին, որից հետո իրենց իսկ պատրաստած ծիսական սեղանի շուրջ նշեցին Սուրբ Զատիկի տոնը: 

← Վերադառնալ ցուցակին