Լուրեր

Կայացել է Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը

01.04.2016

Ս/թ մարտի 31-ին կայացավ Արաբկիրի տարածքային կազմակերպության խորհրդի նիստը: Նիստին մասնակցում էին խորհրդի անդամների 2/3-ից ավելին: Նիստի ընթացքում օրակարգի առաջին հարցի վերաբերյալ խոսվեց Արաբկիրի տարածքային կազմակերպության 2015 թվականի կատարած աշխատանքների, ինչպես նաև 2016 թ. առաջիկա ծրագրերիի մասին: Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ քննարկվեց Արաբկիրի տարածքային կազմակերպությունում գործող հանձնաժողովների աշխատանքներում խորհրդի անդամների մասնակցության հարցը: Կատարվեց աշխատանքի վերաբաժանում խորհրդի անդամների միջև, ինչը հաստատվեց խորհրդի կողմից: Զեկույցով հանդես եկավ ՀՀԿ Արաբկիրի կազմակերպության նախագահ Հրայր Անտոնյանը:
 

← Վերադառնալ ցուցակին