Լուրեր

<Նվեր մայրիկիս> խորագրով միջոցառում

01.04.2016

ՀՀԿ կանանց խորհուրդը շարունակում է կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շարքը: Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը Երևանի քաղաքապետի տեղակալ Ա. Սուքիասյանը և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ, ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ ներկա են գտնվել <նվեր մայրիկիս> խորագրով միջոցառմանը:
ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող ու արդեն ավանդական դարձած այս միջոցառումը յուրօրինակ նվեր է հայ կանանց ու աղջիկներին:
Ներկաներին`մարզերի և Երևանի կանանց, իրենց կատարումներով ողջունել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տաղանդաշատ երեխաները: Միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ, մեկ հարց-մեկ պատասխան ձևաչափով, միջոցառմանը ներգրավվեցին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները, օգտվելով առիթից, իրենց մաղթանքներն են հղել բոլոր հայ կանանց ու աղջիկներին՝ ցանկանալով նրանց երջանկություն ու հաջողություններ անձնական կյանքում:

← Վերադառնալ ցուցակին