Լուրեր

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԻՆԳ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐԻՆ

12.04.2016

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բժշկության և հարակից ոլորտների զարգացման գործում Նոբելյան մրցանակի արժանացած Ահարոն Չեխանովերին, Ադա Յոնաթին, Դեն Շեխտմանին, Ջոն Ռոբին Ուորենին, Էյ-իչի Նեգիշին: Գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած գիտնականները Հայաստան են ժամանել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմակերպած «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման շրջանակներում:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում գիտության, մասնավորապես՝ բժշկության և հարակից ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին