Լուրեր

Հանդիպումներ տարածքային կանանց խորհուրդների հետ

05.05.2016

Սույն թվականի մայիսի 2-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա -Սեբաստիա տարածքային կազմակերպության կանանց խորհրդի հանդիպումը` ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Հանդիպամանը մասնակցում էին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը, Երևանի փոխքաղաքապետ, ՀՀԿ Մալաթիա -Սեբաստիա տարածքային ղեկավար Դ. Օհանյանը, ՀՀԿ Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ա. Ալեքսանյանը, ՀՀԿ Մալաթիա -Սեբաստիա կանանց խորհրդի նախագահ` Ռ. Ազիզյանը կանանց խորհրդի և հանձնախմբերի անդամներ, սկզբնական կազմակերպության նախագահներ:
Հանդիպման ժամանակ քննարկվեց և վերլուծվեց կառույցի աշխատանքները, ինչպես նաև խորհրդի կազմի և կառուցվածքի համալրման ու ակտիվացման հարցեր:
Հաջորդ հանդիպումը նախատեսված է ՀՀԿ Էրեբունի տարածքային կազմակերպության կանանց ակտիվի հետ:
 

← Վերադառնալ ցուցակին