Լուրեր

Դավիթ Սարապյանի 50-ամյակին նվիրված միջոցառում` Կենտրոնի ՀՀԿ-ական երիտասարդների նախաձեռնությամբ

11.05.2016

 

Մայիսի 11-ին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Հայաստանի հանրապետական կուսակցության Կենտրոն վարչական շրջանի տարածքային երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառում` նվիրված Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ և գրող Դավիթ Սարապյանի (Դև) 50-ամյակին: Նախաձեռնությանը ներկա էր նաև <<Տիգրան Մեծ>> աշխարհազորային ջոկատի մարտիկ Մանվել Սերոբյանը:

Միջոցառման ընթացքում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի սաների կողմից բեմադրվեց Տող գյուղի ազատագրումը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Սարապյանը:

Միջոցառումն ուղեկցվեց հայրենասիրական-մշակութային ծրագրերով, ելույթ ունեցան <<Կարին>> պարային համույթը և Կենտրոն վարչական շրջանի պարի համույթը:

Ներկայացվեց ազատամարտիկի կյանքն ու գործունեությունը, անդրադարձ կատարվեց նրա հուշերին:
Միջոցառման ընթացքում խոսվեց նաև մերօրյա հերոսների մասին և ներկայացվեց ապրիլյան պատերազմի 98 զոհերի մասին տեսանյութ:
 

← Վերադառնալ ցուցակին