Լուրեր

Երիտասարդ ՀՀԿ-ականները ակտիվ մասնակցություն ունեցան Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախաձեռնած <<Երիտասարդ քաղաքական գործիչների ամառային դպրոցում>>

29.05.2016

Մայիսի 24-28-ը Վրաստանի Կախեթի քաղաքում անցկացվեց գերմանական Կոնրադ Ադենաաուեր հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ամառային դպրոցը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարբեր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացել էր 3 մասնակցով:

Ծրագրի պաշտոնական մեկնարկը տրվեց ԿԱՀ Քաղաքական երկխոսության հարավկովկասյան տարածաշրջանային ծրագրի ղեկավար դոկտոր Թոմաս Շրապելի ողջույնի խոսքով, որին անմիջապես հաջորդեց դասընթացավար Շորենա Լորթկիպանիձեի կողմից ԿԱՀ քաղաքական ծրագրերի հիմնական նպատակների և ակնկալիքների ներկայացումը երիտասարդներին: Այնուհետև խոսվեց սպասվելիք և ցանկալի փոփոխությունների մասին, կատարվեց հիմնական խնդիրների ճանաչողական վերլուծություն:

Տեսական հատվածից գործնականի անցում կատարելիս երիտասարդները անհատական և խմբային աշխատանքների միջոցով ծանոթացան քաղաքական ծրագրեր պատրաստելու կանոններին, որոշումների կայացման գործընթացին, բանակցային արվեստին, քննարկումներ ունեցան կոալիցիոն կառավարման, ժողովրդավարական արդյունավետ քաղաքականության վարման կանոնների և մի շարք այլ հարցերի շուրջ:

Ծրագրի ավարտին կատարվեց ամփոփիչ քննարկում, արդյունքների գնահատում, որից հետո մասնակիցները պարգևատրվեցին համապատասխան վկայականներով:
 

← Վերադառնալ ցուցակին