Լուրեր

ՀՀԿ Նոր Նորք տարածքայինը համալրվել է նոր կուսակցականներով

25.07.2016

Աշխատանքային հանդիպումները ՀՀԿ Երևան քաղաքի տարածքայիններում շարունակվում են։
Հայաստանի Հանրապետական կուսակցության Նոր Նորք տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ շուրջ 50 նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, թիվ 1 ընտրատարածքի պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ՀՀԿ Նոր Նորք տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արմեն Ուլիխանյանը և խորհրդի անդամներ:

ՀՀԿ Նոր Նորք տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր:

 


 

← Վերադառնալ ցուցակին