Լուրեր

Նոր կուսակցականներ ՀՀԿ Կենտրոն տարածքայինում

26.07.2016

Աշխատանքային հանդիպումները ՀՀԿ Երևան քաղաքի տարածքայիններում շարունակվում են։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպություն: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, թիվ 9 ընտրատարածքի պատգամավոր Ռուբեն Սադոյանը, ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի տեղակալ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը և խորհրդի անդամները:

ՀՀԿ Կենտրոն տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին