Լուրեր

ՀՀԿ Դավթաշեն տարածքայինը համալրվեց նոր կուսակցականներով

27.07.2016

Հայաստանի Հանրապետական կուսակցության Դավթաշեն տարածքային կազմակերպությունում տեղի ունեցավ նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, ՀՀԿ Դավթաշեն տ/ կ խորհրդի նախագահի տեղակալ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը և խորհրդի անդամներ:

ՀՀԿ Դավթաշեն տարածքայինի նոր անդամների կուսակցական տոմսերի հանձնման արարողությունից հետո, տեղի ունեցավ տարածքայինի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք օրակարգային հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին