Լուրեր

ՀՀԿ կանանց խորհրդի անդամներն այցելել են ՀՀԿ Արագածոտնի մարզային գրասենյակ

05.08.2016

Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի անդամները ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀԿ Արագածոտնի մարզային գրասենյակ, հանդիպեցին մարզի կանանց խորհուրդների նախագահների և ակտիվի հետ:
Մարզային կանանց խորհրդի նախագահ Վ. Գևորգյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց մարզում կատարվող կանանց խորհուրդների աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև քննարկվեց Ապարանի շրջանային կազմակերպության կանանց խորհրդի նախագահի ընտրության հարցը:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հ. Նաղդալյանը, ողջունելով կատարվող աշխատանքները իր խոսքում նշեց, որ հիմնական շեշտը կանանց խորհրդի աշխատանքների մեջ պետք է դրվի կուսակցական կազմակերպչական և գաղափարա-քարոզչական աշխատանքների վրա, ինչպես նաև առաջիկա ՏԻՄ ընտրություններին կանանց ներգրավածությունը բարձրացնելուն:
Հյուրերին դիմավորեցին և ողջունեցին ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ներկայացուցիչները։

 

← Վերադառնալ ցուցակին