Լուրեր

ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվել է <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ

08.08.2016


Ավարտվել է Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվող <<Եվրոպայի ժողովրդավար ուսանողների>> (EDS) ամառային հավաքը` <<ԵՄ էներգետիկ ռազմավարության ապագան>> խորագրով: Հավաքին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:

Հավաքի ընթացքում անցկացված ընտրությունների արդյունքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Աննա Օհանյանն ընտրվել է EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ:

Ավելի վաղ` օգոստոսի 5-ին կայացած EDS ամենամյա ժողովի ընթացքում, կազմավորվել է EDS նոր Գործադիր Բյուրոն, և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է EDS աֆիլացված անդամ:
Միանալով այս կազմակերպությանը` ՀՀԿ ԵԿ-ն ստացել է EDS-ի գործունեության շրջանակներում քվեարկություններին առավելագույն` 10 ձայնով մասնակցելու հնարավորություն:
 

← Վերադառնալ ցուցակին