Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի նիստը

26.08.2016

Սույն թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցավ ՀՀԿ կանանց խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:


Նիստին մասնակցում էին խորհրդի անդամները և ՀՀԿ Երևանի տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների նախագահները:


Հանդիպման ժամանակ քննարկվեցին և ամփոփվեցին ամռան ընթացքում կանանց խորհրդի կողմից մարզեր կատարած այցերը, առաջիկայում կատարվելիք միջոցառումները, ինչպես նաև ՀՀ անկախության 25-ամյակի նվիրված միջոցառումների շարքը:


Կանանց խորհրդի հանձնախմբերի, մարզերի և Երևանի տարածքային կազմակերպությունների կանանց խորհրդի նախագահները ներկայացրեցին մինչև տարեվերջ կատարվելիք ծրագրերը, ինչպես նաև կանանց խորհուրդների և հանձնախմբերի կազմերի համալրելու հարցը:
Քննարկվեց նաև ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության ընդլայնելու և առաջիկա ՏԻՄ ընտրություններին առաջադրված կանանց աջակցելու հարցը: 

← Վերադառնալ ցուցակին