Լուրեր

ՀՀԿ կանանց խորհուրդը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի Հարապետության անկախության տոնի առթիվ

02.09.2016

Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հարապետության անկախության տոնի առթիվ:
Արցախի ազգային տոնը ողջ հայության տոնն է, որում միախառնված են մարդային գրեթե բոլոր զգացմունքները: Մի կողմից տառապանք, ցավ, անարդարության զգացում, մյուս կողմից հպարտություն, ուրախություն, հաստատակամություն, հերոսություն, լուսավոր ապագայի նկատմամբ հույս և հավատ:
Այս տոնը մեզ չեն նվիրել: Այն մենք ձեռք ենք բերել: Ձեռք ենք բերել պայքարով, հայորդիների արյան գնով՝ հանուն սեփական հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի, Արցախի և արցախցիների ապագայի:
Սիրելի՛ արցախցիեր,
Դուք ողջ աշխարհին ապացուցել եք, որ միևնույն է Դուք եք հաղթողը՝ լինի զենքով, թե աշխատանքով, պատերազմով, թե խաղաղությամբ, համոզելով, թե պարտադրելով: Վստահաբար, բոլորիս համախմբվածության, վճռականության և հետևողական աշխատանքի շնորհիվ մի օր ողջ աշխարհն է ճանաչելու Արցախի անկախությունը:
Արցախ աշխարհի հերոս կանայք,
Դուք այս անկախության հենասյուներից մեկն եք: Ձեր ծնած ու դաստիարակած զավակները չեն կարող ապրել օտարի լծի տակ: Անկախության այս քառորդդարյա ճանապարհին դուք շատ զրկանքներ եք կրել, սակայն հավատացել եք, որ դա է ճիշտ ուղին, անկախությանը չկա այլընտրանք:
Կրկին շնորհավորելով մեզ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ Արցախ աշխարհին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում:
Աստված պահապան հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և ողջ աշխարհում:

Հերմինե Նաղդալյան
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ
 

← Վերադառնալ ցուցակին