Լուրեր

Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ

06.10.2016

Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը ամեն տարի օրվա առիթով կազմակերպում է <Տոնդ շնորհավոր սիրելի ուսուցի> խորագրով միջոցառումների շարք: Այս տարին ևս բացառություն չէր:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ գործող Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը մի քանի օր շարունակ անականկալներ է մատուցում Երևանի և մարզերի բոլոր շրջանների մանկավարժներին: Շնորհավորանքներ, մեծարման միջոցառումներ,այցելություններ, տոնական տրամադրություն:
Երևան քաղաքի և մարզերի Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդները հոկտեմբերի 5-ին և 6-ին այցելեցին իրենց տարածքներում ապրող թոշակառու վաստակաշատ, սերունդներ դաստիարակած, մատաղ սերնդին կրթելու գործում ներդրում ունեցող անվանի ուսուցիչներին:
Շուրջ 400 ուսուցչի համար հաճելի անակնկալ էր, իրենց այցելեցին և ՀՀԿ կանանց խորհրդի անդամները, և իրենց դպրոցի ուսուցիչներն ու աշակերտներըՙ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:
Այս ավանդական դարձած միջոցառման նպատակը մեկն Է` յուրաքանչյուր մարդ հիշի և Շնորհակալության խոսք ուղղի իր ուսուցչին: 

← Վերադառնալ ցուցակին