Լուրեր

Տեղի է ունեցել «Մետաքս» 6 ս/կ հաշվետու ընտրական ժողովը

07.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՙԿենտրոնի՚ տարածքային կազմակերպության, ՙՄետաքս՚ շրջանային կազմակերպության հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակերպության 57 անդամ: Նիստը վարում էր ս/կ նախագահ՝ Ջեմմա Կիրակոսյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀԿ ՙՄետաքս՚ շրջանային կազմակերպության նախագահ Արթուր Մկրտչյանը:


Ս/կ անդամ Ս. Հովհաննիսյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ Մետաքս 6 ս/կ նախագահ՝ Ջեմմա Կիրակոսյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն. սկզբնական կազմակերպության անդամ՝ Է. Ասատրյանը նախագահի պաշտոնում առաջադրեց Ջեմմա Կիրակոսյանի և տեղակալների պաշտոններում՝ Արման Հովհաննիսյանին և Արթուր Ախոյանին:
Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմ քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Ջեմմա Կիրակոսյանը, իսկ տեղակալներ՝ Արման Հովհաննիսյանը և Արթուր Ախոյանը:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Մկրտիչ Մկրտչյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու:
Օրակարգի չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին