Լուրեր

Տեղի է ունեցել «Մետաքս» 9 ս/կ հաշվետու ընտրական ժողովը

07.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ՙԿենտրոնի՚ տարածքային կազմակերպության, ՙՄետաքս՚ շրջանային կազմակերպության հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակերպության 57 անդամ: Նիստը վարում էր ս/կ նախագահ՝Վահե Միրիջանյանը:
Նիստին ներկա էր նաև ՀՀԿ ՙՄետաքս՚ շրջանային կազմակերպության նախագահ Արթուր Մկրտչյանը:
Ս/կ անդամ Կ. Մկրյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ Մետաքս 9 ս/կ նախագահ՝Վահե Միրիջանյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն. սկզբնական կազմակերպության անդամ՝ Ա. Ղուշչյանը, նախագահի պաշտոնում առաջադրեց Վահե Միրիջանյանին և տեղակալների պաշտոններում՝ Կարապետ Մկրյանին և Կարեն Ղուշչյանին:
Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմ քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Վահե Միրիջանյանը, իսկ տեղակալներ՝ Կարապետ Մկրյանը, Կարեն Ղուշչյանը
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Գագիկ Մինասյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու:
Սկզբնական Կազմակերպության ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Գագիկ Մինասյանի թեկնածությունը որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:
Օրակարգի չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:

 


 

← Վերադառնալ ցուցակին