Լուրեր

Տեղի է ունեցել Արեգունի ս/կ-ի հաշվետու-ընտրական ժողովը

10.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի Տարածքային Կազմակերպության Արեգունի ս/կ-ի հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցում էին ս/կ-ն 12 անդամներ: Նիստը վարում էր ս/կ-ի նախագահ Արամ Հովհաննիսյանը: Նիստին ներկա էր նաև ՀՀԿ Վարդենիսիւ շրջանային կազմակերպության կանակց խորհրդի նախագահ Սուսաննա Բարսեղյանը: Ս/կ անդամ Արամ Վարդանյանը,առաջարկեց հաստատել հետևյալ օրակարգը՝


1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ Արեգունի ս/կ նախագահ Արամ Հովհաննիսյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղեկալների ընտրություն. ս/կ անդամ Ծաղիկ Սիմոնյանը նախագահի պաշտոնում առաջադրեց Արամ Հովհաննիսյանին, իսկ տեղալաների պաշտոններում Արամ Վարդանյան.Էրիկ Արուստամյանի թեկանծությունները: Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմն քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Արամ Հովհաննիսյանը, իսկ տեղակալներ՝Արամ Վարդանյան, էրիկ Արուստամյան:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Հարություն Ազարյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16—րդ համագումարի պատվիրակներ:
Օրակարգի 4-րդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին