Լուրեր

Տեղի է ունեցել Արծվաքարի սկզբնական կազմակերպության հաշվետու-ընտրական ժողովը

10.10.2016

Տեղի ունեցավ ՀՀԿ Գավառի շրջանային կազմկերպության Արծվաքարի սկզբնական կազմակերպության հաշվետու – ընտրական ժողով: Ս/Կ-ի 148 անդամներից ժողովին մասնակցում էին 97 անդամներ: Նիստը վարում էր Արծվաքարի ս/կ նախագահ Իշխան Ավագյանը: Ժողովին ներկա էին նաև ՀՀԿ Գավառի շ/կ խորհրդի նախագահ Գարիկ Բադալյանը, ՀՀԿ Գեղարքունիքի տ/կ գրասենյակի կազմակերպիչ Միշա Սարգսյանը և ՀՀԿ Գավառի շ/կ գրասենյակի կազմակերպիչ Խաչիկ Մանուկյանը:
Օրակարգում՝
1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:

Օրակարգի 1-ին հարցի շուրջ զեկույցով հանդես եկավ Արծվաքարի ս/կ նախագահ Իշխան Ավագյանը: Նա ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքերը, որոնք ներռում էին անդամագրությանը, անդամավճարների գանձմանը, համայնքում միջոցառումների կազմկեպմանը և կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:
Ժովովի մասնակիցների կողմից կատարված աշխատանքները գնահատվեցին բավարար:
Իր խոսքում Իշխան Ավագյանը նաև անդրադարձավ ս/կ նոր նախագահի ընտրությանը և այդ պաշտոնում առաջադրեց ս/կ անդամ Անդրանիկ Հովսեփյանի թեկնածությունը: Առաջարկն անցավ միաձայն և Անդրանիկ Հովսեփյանը ընտրվեց Արծվաքարի ս/կ նախագահ:
Տեղակալների պաշտոններում Միշա Սարգսյանն առաջարկեց Մարգարիտա Բախտիկյանի և Պարգև Հակոբյանի թեկնածույունները, ովքեր միաձայն վերընտրվեցին ՀՀԿ Արծվաքարի ս/կ-ի նախագահի տեղակալներ:
Օրակարգի 3-րդ հարցի շրջանակներում Գարիկ Բադակյանը ներկաների տեղեկացրեց, որ նոյեմբերի 26-ին կայանալու է ՀՀԿ 16-րդ հերթական համագումարը, որին մասնակցելու համար Արծվաքարի ս/կ-ից պետք է առաջադրվեն պատվիրակներ: Իշխան Ավագյանը առաջադրեց Միշա Սարգսյանի և Անդրանիկ Հովսեփյանի թեկանծությունները, ինչը հաստատվեց քվեարկությամբ:
Օրակարգի այլ հարցեր կետի շուրջ քննարկվեցին ս/կ-ի առաջիկա անելիքների մասին:
 

← Վերադառնալ ցուցակին