Լուրեր

Տեղի է ունեցել ՙԿիլիկիա-1՚ ս/կ հաշվետու – ընտրական ժողովը

10.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՙԿենտրոնի՚ տարածքային կազմակերպության, ՙԿիլիկիա՚ շրջանային, ՙԿիլիկիա-1՚ ս/կ հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակերպության 56 անդամ: Նիստը վարում էր ս/կ նախագահ՝ Գոհարիկ Սողոմոնյանը:
Նիստին ներկա էր նաև ՀՀԿ ՙԿիլիկիա՚ շրջանային կազմակերպության նախագահ Արթուր Կուղյանոսյանը:
Ս/կ անդամ Ա. Շուշանյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ <<Կիլիկիա-1>> ս/կ նախագահ՝ Գոհարիկ Սողոմոնյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն. սկզբնական կազմակերպության անդամ՝ Հ. Հովհաննիսյանը, նախագահի պաշտոնում առաջադրեց Գոհարիկ Սողոմոնյանին և տեղակալների պաշտոններում՝ Մուշեղ Քոթանջյանին և Գոռ Դերձյանին:
Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմ քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Գոհարիկ Սողոմոնյանը, իսկ տեղակալներ՝ Մուշեղ Քոթանջյանը և Գոռ Դերձյանը:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Արթուր Թովմասյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:

Օրակարգի չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին