Լուրեր

Կայացել է ՙԿիլիկիա-8՚ ս/կ հաշվետու – ընտրական ժողովը

10.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ՙԿենտրոնի՚ տարածքային կազմակերպության, ՙԿիլիկիա՚ շրջանային, ՙԿիլիկիա-8՚ ս/կ հաշվետու – ընտրական ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակերպության 58 անդամ: Նիստը վարում էր ս/կ նախագահ՝ Անահիտ Գրիգորյանը:
Նիստին ներկա էր նաև ՀՀԿ ՙԿիլիկիա՚ շրջանային կազմակերպության նախագահ Արթուր Կուղյանոսյանը:
Ս/կ անդամ Ա. Վարդանյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ <<Կիլիկիա-8>> ս/կ նախագահ՝ Անահիտ Գրիգորյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն. սկզբնական կազմակերպության անդամ՝ Ա. Հակոբյանը, նախագահի պաշտոնում առաջադրեց Անահիտ Գրիգորյանին և տեղակալների պաշտոններում՝ Գայանե Խեչոյանին և Զոյա Խեչոյանին:
Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմ քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Անահիտ Գրիգորյանը, իսկ տեղակալներ՝ Գայանե Խեչոյանը և Զոյա Խեչոյանը:
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Լևոն Վարդանյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:

Օրակարգի չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:


 

← Վերադառնալ ցուցակին