Լուրեր

Տեղի է ունեցել ՙՄետաքս-12՚ ս/կ հաշվետու – ընտրական ժողովը

10.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՙԿենտրոնի՚ տարածքային կազմակերպության, ՙՄետաքս՚ շրջանային, ՙՄետաքս-12՚ ս/կ հաշվետու-ընտրական ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակերպության 56 անդամ: Նիստը վարում էր ս/կ նախագահ՝Աիդա Խալաթյանը:
Նիստին ներկա էր նաև ՀՀԿ ՙՄետաքս՚ շրջանային կազմակերպության նախագահ Արթուր Մկրտչյանը:
Ս/կ անդամ Ա. Մելիքսեթյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը`

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում ամփոփ ելույթով հանդես եկավ Մետաքս 12 ս/կ նախագահ՝ Աիդա Խալաթյանը, ով ներկայացրեց ս/կ-ի կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն. սկզբնական կազմակերպության անդամ՝ Ռ. Սարգսյանը, նախագահի պաշտոնում առաջադրեց Աիդա Խալաթյանին և տեղակալների պաշտոններում՝ Սվետլանա Հովսեփյանին և Սոնե Երանոսյանին:
Առաջարկն ընդունվեց միաձայն և նիստի մասնակից անդամները կողմ քվեարկեցին առաջարկությանը. ս/կ նախագահ ընտրվեց Աիդա Խալաթյանը, իսկ տեղակալներ՝ Սվետլանա Հովսեփյանը, Սոնե Երանոսյանը
Երրորդ հարցի շրջանակներում նիստի մասնակիցները Հայկ Դերձյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակ:

Օրակարգի չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեցին կուսակցական գործունեությանը վերաբերող հարցեր:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին