Լուրեր

Տեղի է ունեցել Նորք-Մարաշի ՏԿ թիվ 3 ս/կ հաշվետու ընտրական ժողովը

10.10.2016

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Նորք-Մարաշի տարածքային կազմակերպության թիվ 3 սկզբնական կազմակերպության հաշվետու ընտրական ժողով, որին մասնակցել են սկզբնական կազմակերպության 45 անդամ: ժողովը վարում էր ս/կ նախագահ Վաղինակ Մկրտչյանը:

Ս/Կ նախագահ Վ. Մկրտչյանն առաջարկեց սկզբնական կազմակերպության ժողովի հետևյալ օրակարգը՝

1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին

2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն

3. ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի ընտրություն

4. Այլ հարցեր

Օրակարգի առաջին հարցի շրջանակներում Վ. Մկրտչյանը ներկայացրեց ս/կ կողմից կատարված աշխատանքները:
Երկրորդ հարցի շրջանակներում կատարվեց ս/կ նախագահի և տեղակալների ընտրություն: Ս/Կ անդամ Բ. Գևորգյանը նախագահի պաշտոնում առաջադրեց Նահապետ Թամրազյանին իսկ տեղակալների պաշտոններում՝ Հակոբ Հակոբյանին և Համլետ Սադոյանին:
Առաջարկն ընդունվեց միաձայն և ժողովի մասնակիցները կողմ քվեարկեցին առաջարկությանը, ս/կ նախագահ ընտրվեց Նահապետ Թամրազյանը, իսկ տեղակալներ՝ Հակոբ Հակոբյանը և Համլետ Մադոյանը:
Երրորդ հարցի շրջանակներում ժողովի մասնակիցները Վաղինակ Մկրտչյանին ընտրեցին որպես ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակի թեկնածու:
Օրակարգի չորրորդ հարցի շրջանակներում քննարկվեց վարչական շրջանում կառուցվող խաղահրապարակի մասին:
 

← Վերադառնալ ցուցակին