Լուրեր

Տեղի է ունեցել Ն.Ծաղկավանի սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովը

10.10.2016

ՀՀԿ Իջևանի Շ/Կ Ն.Ծաղկավանի սկզբնական կազմակերպության ժողովը տեղի ունեցավ 2016թ. հոկտեմբերի 10-ին:

Որի մեջ մտնում էր հետևյալ օրակարգը 1. Սկզբնական կազմակերպության հաշվետվությունը կատարած աշխատանքների մասին 2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն 3.Այլ հարցեր Ժողովին մասնակցում էր նաև ՀՀԿ Տավուշի տարածքային կազմակերպության նախագահի տեղակալ Աշոտ Երիցյանը:


Օրակարգի առաջին հարցի շրջանակներում հաշվետու զեկույցով հանդես եկավ Ն.Ծաղկավանի ս/կ նախագահ Նաիրի Աթաբեկյանը, որը նշեց ս/կ գործունեության, աշխատանքային և միջոցառումների իրականացված ծրագրերի մասին: Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ ելույթ ունեցան Գ.Գասպարյանը և Մ.Ռևազյանը, առաջարկեցին որպես Ն.Ծաղկավանի ս/կ նախագահի թեկնածու առաջադրել Նաիրի Աթաբեկյանին , տեղակալներ՝ Դավիթ Յոլչյանին և Շահեն Մխիթարյանին: Ս/կ ժողովի մասնակիցները քվեարկեցին և հաստատեցին Նաիրի Աթաբեկյանի թեկնածությունը, որպես ս/կ նախագահ, Դ.Յոլչյանին և Շ.Մխիթարյանին ՝որպես ս/կ նախագահի տեղակալներ:
 

← Վերադառնալ ցուցակին