Լուրեր

Տեղի է ունեցել Եղեգնաձորի շ/կ Գետափի սկզբնական կազմակերպության ժողովը

11.10.2016

2016 թվականի հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ Վայոց Ձորի տարածքային կազմակերպության Եղեգնաձորի Շ/Կ Գետափի սկզբնական կազմակերպության ժողով: Ժողովին ներկա էր նաև Եղեգնաձորի Շ/Կ նախագահ Մամիկոն Սարդարյանը:
Օրակարգում.
1. Սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվություն,
2. Սկզբնական կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրություն,
3. ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի պատվիրակի ընտրություն,
4. Այլ հարցեր:
Առաջին հարցի կապակցությամբ հանդես եկավ Ս/Կ նախագահ Գագիկ Ալոյանը՝ ներկայացնելով կատարած աշխատանքների հաշվետվություն:
Սկզբնական կազմակերպության նախագահ ընտրվեց Մամիկոն Սարդարյանը, տեղակալներ ընտրվեցին Ռաֆիկ Սահակյանը և Փնջիկ Սահակյանը:
ՀՀԿ 16-րդ հերթական համագումարի պատվիրակ ընտրվեց Գագիկ Ալոյանը:
Այլ հարցերի շրջանակում ամփոփվեցին ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

 

← Վերադառնալ ցուցակին